ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ցավում եմ, որ մեր քաղաքացիներն իրենք իրենց չվստահեցին

Ցավում եմ, որ մեր քաղաքացիներն իրենք իրենց չվստահեցին
23.06.2015 | 17:36

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում և ափսոսում է, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՜չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները, որ Բաղրամյան 26-ի մոտ էին, իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց իսկ միջից 3-4 առաջնորդ ընտրել և հանդիպել ՀՀ նախագահի հետ: «Նախագահի մեսիջը նրանց, նախագահի հրավերը նրանց շատ կարևոր քայլ էր, որ իշխանությունը, ՀՀ նախագահը պատրաստ է լսել ցուցարարներին, որ պատրաստ է դիալոգի: Սա լայնախոհության նշան է, որը նոր որակ կհաղորդեր ամեն ինչին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Երեկվա ակցիայի ժամանակ ինքը դրական է համարում, որ երիտասարդները և ոստիկանները ընդգծված հարգալից էին մեկը մյուսի նկատմամբ: «Եթե հիշում եք` երիտասարդները վանկարկում էին` «մենք բոլորս ոստիկան ենք», և թե ոստիկանության ներկայացուցիչները, թե Երևանի ոստիկանապետը, թե փոխոստիկանապետը, բոլորը` հարգալից, քաղաքակիրթ, համբերատար զրուցում էին, փորձում էին համոզման մեթոդը կիրառել մեր քաղաքացիների նկատմամբ և դա ոչ թե ժամեր, այլ գրեթե մեկ օր տևեց»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ այս իմաստով տեսավ նոր, բարեփոխված ոստիկանություն: Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ նման համբերատար, քաղաքակիրթ գործողություններ, առանց որևէ անհամաչափ ուժի գործադրման, առայսօր չի տեսել: «Իսկ փոքրիկ տեխնիկական, ոչ ցանկալի դեպքեր եթե եղել էլ են, այս իմաստով, կարծեմ անելիք ունեն մեր լրատվամիջոցները, որոնք, կարծում եմ, պետք է գնան քաղաքակիրթ երկրների օրինակով և նմանատիպ միջոցառումների ժամանակ, անպայման, ունենան իրենց տարբերանշանները: Եթե հիշում եք` նույն երեկ, թե ոստիկանները, և թե ցուցարարներն էին հորդորում, որ, լրագրողներ ջան, մի խանգարեք, էս մի արեք, էն մի արեք…»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ