Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՌԴ-ից ձեռք բերվող զինատեսակները ժամանակակից են, ավելի շատ պաշտպանական ու կանխարգելիչ

ՌԴ-ից ձեռք բերվող զինատեսակները ժամանակակից են, ավելի շատ պաշտպանական ու կանխարգելիչ
17.07.2015 | 10:58

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին, ասաց, որ այդ խնդիրը արծարծվել է տարբեր առիթներով, քննարկվել է ԱԺ-ում, հավանություն է տրվել: «Զինատեսակները ընտրված են, ճշգրտումներ են կատարվում: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանական են և նաև կանխարգելիչ են, հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,- ասաց նախարարը։ Սեյրան Օհանյանը նշեց, որ նախատեսված է ժամանակացույց, ըստ որի ՌԴ համապատասխան ձեռնարկություններում կպատրաստվեն և կներմուծվեն այդ զենքերը, կան զինատեսակներ, որոնք արդեն պատրաստ են:

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ