ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սպիտակ տունը PKK-ն համարել է «ահաբեկչական կազմակերպություն»

Սպիտակ տունը PKK-ն համարել է «ահաբեկչական կազմակերպություն»
26.07.2015 | 17:41

Սպիտակ տունը հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) համարում է «ահաբեկչական կազմակերպություն»՝ փոխանցում է Reuters-ը: ԱՄՆ-ի իշխանությունները աջակցում են թուրքական իշխանությունների ջանքերին ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հաստատել էր հայտարարությունը, որ Իրաքի հյուսիսում թուրքական կործանիչները օդային հարվածներ են հասցրել քուրդ զինյալների դիրքերին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքով՝ այդ գործողության հետ միաժամանակ Թուրքիայի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի ցամաքային թիրախներին՝ ԴԱԻՇ-ի զինյալներին ոչնչացնելու համար:

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ