Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ռուսական օդանավերը Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետությանը»

Ռուսական օդանավերը Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետությանը»
25.09.2015 | 10:52

Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: «Դոժդ» հ/ը-ի փոխանցմամբ` սիրիական զինուժը ռուսական օդանավեր է օգտագործել Կվեյրաս ավիաբազայի մերձակայքում, որը Հալեպի նահանգից արևելք է: Գործողությանը ցամաքից միացել են ցամաքային ուժեր: Արդեն երկրորդ օրն է՝ արևմտյան ԶԼՄ-ները կանխատեսումներ են անում, որ Պուտինը հարվածելու է իսլամիստներին Սիրիայում՝ որպես հաղթաթուղթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային իր ելույթում, որը նախատեսված է սեպտեմբերի 28-ին:

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ