Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Թուրքիան նշել է ԻՊ-ի դեմ պայքարին միանալու պայմանը

Թուրքիան նշել է ԻՊ-ի դեմ պայքարին միանալու պայմանը
25.09.2015 | 13:31

Թուրքիան պատրաստ է նշանակալի դերակատարություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, փոխարենն ընկալում է ակնկալում քուրդ զինյալների դեմ իր պայքարի նկատմամբ՝ հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Անկարայի բարձրաստիճան պաշտոնյային: «Թուրքիան կկիսվի իր փորձով արևմտյան առաջնորդների հետ: Երկիրը աջակցություն է փնտրում, որպեսզի կանխի Մերձավոր Արևելքի վերածումը ահաբեկչության արտահանողի»,- հայտնել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով` այդ մասին պաշտոնական հայտարարություն կանի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ