«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«Ոչ»-ի ճակատը լեգիտիմացնում է «Այո»-ն

«Ոչ»-ի ճակատը լեգիտիմացնում է «Այո»-ն
06.11.2015 | 12:52

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստին անդրադարձ կատարվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, «Այո»-ի շտաբի աշխատանքների կազմակերպական և բովանդակային խնդիրներին՝ մասնավորապես քարոզչական բնույթի աշխատանքների հստակեցումներ եղան, անդրադարձ կատարվեց նաև մի շարք կուսակցական և ոչ կուսակցական հարցերի: «Ակնհայտ է, որ մեր քարոզչությունը լինելու է կառուցողական, բովանդակային, նպատակային, որպեսզի իրազեկ քաղաքացիները կատարեն իրենց ընտրությունը հանրաքվեի օրը»,- նշեց Ա. Աշոտյանը և հավելեց. «Ակնհայտ է, որ «Ոչ»-ի ճակատը ուժեղացնում և լեգիտիմացնում է «Այո»-ն»:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ