ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԴԱԻՇ-ը՝ Ռուսաստանի դեմ

ԴԱԻՇ-ը՝ Ռուսաստանի դեմ
19.11.2015 | 11:49

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը իր պաշտոնական Dabiq ամսագրում հայտնել է, որ Ռուսաստանի դեմ չեն դադարեցնի հարձակումները, քանի դեռ «ռուս խաչակիրները» չեն վերադարձրել «անօրինական զավթած հողերը»: Ամսագրի վերջին 12-րդ համարը համացանցում հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան` նոյեմբերի 18-ին: Նրա շապիկը «զարդարում է» Փարիզի ահաբեկչության վայրից լուսանկարը, որի պատասխանատվությունը ԴԱԻՇ-ը նույնպես վերցրել է իր վրա:
Այդ նույն համարում եղել է ռումբի մասերի լուսանկարը, որը, զինյալների պնդմամբ, տեղադրված է եղել ռուսական A321 ինքնաթիռում: «Սիրիայում ռուսական ավիահարվածները սկսելուց հետո, օրհնյալ Սինայի վիլայեթի վճռական մարտիկներին հաջողվեց կազմակերպել ռուսական մարդատար ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվեցին 224 արևելյան խաչակիրներ: Դա վրեժ էր քրիստոնյաներից, վերջերս Շամում զոհված հարյուրավոր մուսուլմանների համար, այդ թվում՝ կանանց ու երեխաների»,- ասվում է պարբերականում:
Զինյալները պատմել են, որ նախապես պլանավորել էին պայթեցնել ոչ թե ռուսական, այլ արևմտյան որևէ երկրի ինքնաթիռ, սակայն փոխել են պլանները, երբ Ռուսաստանը սկսել է ավիահարվածներ հասցնել` աջակցելով նախագահ Բաշար Ասադին:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ