Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Փողը քչություն է անում

Փողը քչություն է անում
04.12.2015 | 02:35

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է ակումբի կազմն ուժեղացնելու մասին, թեպետ մի փոքր դժվար է պատկերացնել, թե այս պահի դրությամբ էլ ումով կարող ես ուժեղացնել այդ գերակումբը: Համենայն դեպս, կապտանռնագույնների թիրախում են հայտնվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը, Ֆեդերիկո Բերնարդեսկին («Ֆիորենտինա»), Շիմե Վրսկալոն («Սասուոլո»): Հայտնի է նաև, որ խոսակցություններ են պտտվում Մեսիին ու Նեյմարին վաճառելու մասին: Թե որքան են այս լուրերը հիմնավոր, հստակ պատասխան չկա, բայց համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ կատալոնյան ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և իր գերաստղերին տրանսֆերի հանելով` փորձում է ֆինանսական ճեղքեր փակել: Նշենք, որ «Բարսելոնը» վաճառքի է հանում մարզադաշտի անվանումը: Մարզական կառույցների համար սա ընդունված պրակտիկա է դարձել: Ամենավերջիններից հիշենք «Սանտյագո Բեռնաբեուի» անվան փոփոխությունը: Մի խոսքով, լավ ակումբ ունենալը քիչ է, մշտապես փողի պակասն առկա է, թեպետ փողն այդ ե՞րբ քչություն չի արել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ