Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մանաթն ազատ նավարկության մեջ

Մանաթն ազատ նավարկության մեջ
22.12.2015 | 01:41

Այսօր Ադրբեջանի կենտրոնական բանկը անցել է լողացող փոխարժեքի, որի հետևանքով դոլարը մանաթի նկատմամբ աճել է 47,6, իսկ եվրոն՝ 47,9 տոկոսով: Բանկերը դադարեցրել են փոխանցումները: Լողացող փոխարժեքի անցում կատարելու հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսել են մեծ քանակությամբ սնունդ, տեխնիկա և այլ պարագաներ գնել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, մարդիկ պարզապես գրոհել են առևտրի կենտրոնները, չնայած՝ կառավարությունը հայտարարել է, որ սննդամթերքի գների շեշտակի աճ չի սպասվում: Մանաթի հերթական արժեզրկմամբ պայմանավորված՝ Բաքվի շատ առևտրի կետեր ու դեղատներ դադարեցրել են աշխատանքը, տեղեկացնում է contact.az-ը: Ենթադրվում է, որ պատրաստվում են բարձրացնել գները։ Փակվել են նաև տարադրամի փոխանակման շատ կետեր։

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ