Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ամանորի գիշերը՝ Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք

Ամանորի գիշերը՝ Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք
30.12.2015 | 20:25

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ եկեղեցու բոլոր տաճարներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք: Նուռը Մայր Տաճարին ընծայել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ