ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ֆրանսիայի օդուժը Սիրիայում ոչնչացրել է հրթիռների արտադրության ԴԱԻՇ-ի կենտրոնը

Ֆրանսիայի օդուժը Սիրիայում ոչնչացրել է հրթիռների արտադրության ԴԱԻՇ-ի կենտրոնը
04.01.2016 | 15:40

Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում գտնվող կենտրոն, որտեղ ԴԱԻՇ-ի գրոհայինները պատրաստել են չկառավարվող հրթիռներ՝ իր կայքում հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը: Գրոհն իրականացրել են չորս Rafale ինքնաթիռներ՝ հագեցած հրթիռներով: Նրանք գործել են կոալիցիայի ինքնաթիռների հետ համատեղ: Նախարարության տեղեկությամբ՝ հրթիռների արտադրության կենտրոնը գտնվել է Հալեպից մի քանի կմ արևելք:

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ