Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարձահատույց եղավ

Վարձահատույց եղավ
07.01.2016 | 10:26

Իսպանիայի գավաթի մեկ ութերորդում «Բարսելոնը» երկրպագուներին լիովին վարձահատույց եղավ օրեր առաջ երկրի առաջնությունում «Էսպանյոլի» հետ խաղացած գոլազուրկ ոչ-ոքի դիմաց՝ չորս գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով: Մյուս խաղերում հաղթանակ են տոնել «Աթլետիկը» (2:0 հաշվով «Վիլիառեալին» պարտվելիս դարձել է երեք գոլի հեղինակ), «Սևիլիան» (երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Բետիսի» դարպասը), «Վալենսիան» (4:0 հաշվով պարտության է մատնել «Գրանադային»), իսկ ահա «Դեպորտիվոն» չի կարողացել հաղթահարել ֆուտբոլային չափանիշներով համեստ «Միրանդեսի» դիմադրությունը՝ 1:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ