ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ֆիլիպիններում ԻՊ-ի «խալիֆայություն» է ստեղծվել

Ֆիլիպիններում ԻՊ-ի «խալիֆայություն» է ստեղծվել
11.01.2016 | 15:57

Ֆիլիպիններում 4 ծայրահեղական խմբավորումների գրոհայինները միավորվել են և հայտարարել են Մինդանաո կղզում «Իսլամական պետություն» խմբավորման «խալիֆայության» ստեղծման մասին: Ավստրալական Australian թերթի տվյալներով՝ գրոհայինները հավատարմության երդում են տվել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ- Բաղդադիին: Ֆիլիպինյան «խալիֆայությունը» կղեկավարի «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը` Իսնիլոն Խապիլոնը: Ավստրալացի փորձագետ Գրեգ Բարտոնի կարծիքով` Ֆիլիպիններում իրադարձությունները վկայում են ԻՊ-ի ռազմավարությունում փոփոխությունը: «Հասկանալով, որ Սիրիայում և Իրաքում երկարատև պայքար է սպասվում՝ նրանք զբաղվում են իրենց գործունեության համար այլընտրանքային տարածքների որոնմամբ»,- նշել է փորձագետը: Ֆիլիպիններում ԻՊ-ի «խալիֆայության» ստեղծումը մեծ վտանգ է հենց Ֆիլիպինների և Ավստրալիայի համար, նշում է թերթը` ենթադրելով, որ մոտ ժամանակում ավստրալացիները կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների գլխավոր թիրախը։

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ