Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ջակարտայում ահաբեկչությունից հայեր չեն տուժել

Ջակարտայում ահաբեկչությունից հայեր չեն տուժել
14.01.2016 | 23:11

Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատան տվյալներով՝ Ջակարտայում ահաբեկչություններից տուժածների թվում հայեր չկան: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում այսօր մի քանի պայթյուն է եղել: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քաղաքում լսվում են կրակոցներ։ Պայթյուններից մեկը Sarinah խոշոր առևտրային կենտրոնի հարևանությամբ է եղել։

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ