Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Եվրոպային երկար կյանք չի մնացել»

«Եվրոպային երկար կյանք չի մնացել»
15.01.2016 | 01:59

Հայ քաղաքական գործիչներից մեկը, որ վերջերս է վերադարձել եվրոպական երկրներից, «Իրատեսին» իր անհանգստությունը ներկայացրեց Եվրոպայում կատարվող «աննորմալ» գործընթացների վերաբերյալ: «Եվրոպական երկրների բոլոր ղեկավարները կաշառված են: Մահմեդականներին հաջողվել է նրանց պարտադրել իրենց «վարքականոնները»,- փաստեց մեր զրուցակիցը` հավելելով, որ Գերմանիայի կանցլերի վերջին մարտավարությունը լիովին տեղավորվում է այս հիմնավորման մեջ: Մեր աղբյուրի տպավորությամբ, Եվրոպան շատ շուտով դառնալու է փնթի, տգետ, անարժեք, ավերող մահմեդականների որջը:
Կենցաղային մի օրինակով մեր զրուցակիցը ցույց տվեց Գերմանիայում տիրող վիճակը: Գերմանացին չի կարող իր երեխային խաղահրապարակում խաղացնել, ճոճանակ նստեցնել, քանի դեռ մահմեդականի երեխան չի ավարտել իր խաղն ու հեռացել: Այլապես մահմեդականը ոստիկանին կկանչի, որը հաստատ մեղավոր կճանաչի խաղը «խանգարած» գերմանացի փոքրիկի ծնողին: Ասում են` հայ-հարայ ֆաշիստ են գերմանացիները, բայց իրողությունն այն է, որ «սեփական երկրում նրանք ավելի իրավազուրկ են, քան թուրքերը, ընդհանրապես մահմեդականները»,- նշեց մեր զրուցակիցը։ Քյոլնում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, երբ սիրիացի փախստականները գերմանացի աղջիկների էին բռնաբարել, Մերկելը համարյա ասել էր՝ թող տանը մնային, դուրս չգային: «Այս տեմպերով Եվրոպային երկար կյանք չի մնացել»,- եզրահանգեց հայ քաղաքական գործիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ