Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կգա և կմտնի «համաշխարհային սովնարկոմ»

Կգա  և կմտնի «համաշխարհային սովնարկոմ»
26.01.2016 | 00:46

Մեր հավաստի տեղեկություններով` հունվարի 29-ին ԵԱՏՄ «լոկոմոտիվ» (Խրիստենկոյի բնորոշումն է), «անվիճարկելի թեկնածու» Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ից, առանց Հայաստան գալու, միանգամից կժամանի Մոսկվա` փետրվարի 1-ին ստանձնելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը:
Հայաստանից նրան Մոսկվայում դիմավորելու կգնան «պաշտոնական այլ անձինք»: Բանն այն է, որ այդ օրը` հունվարի 29-ը, նաև Տիգրան Սարգսյանի ծննդյան օրն է. նա դառնում է 56 տարեկան: «Два в одном», իսկ առավել ստույգ` «три в одном» է ստացվել:
Չմոռանանք, որ մի քանի օր առաջ էլ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն էր: Ի դեպ, մեկ-երկու շաբաթ առաջ, երբ Սերժ Սարգսյանը հավաքել է հայաստանյան բոլոր տնտեսավարողներին` քննարկելու 2016-ի անելիքները, խոսել է նաև Տիգրան Սարգսյանի «լոկոմոտիվության» մասին, գովել նրան։ Հովիկ Արգամիչը լուռ լսել, գլխով է արել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ