Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հյուսիսային Կորեայի հեռահար հրթիռի փորձարկումը մտահոգությունների տեղիք է տվել

Հյուսիսային Կորեայի հեռահար հրթիռի փորձարկումը մտահոգությունների տեղիք է տվել
08.02.2016 | 12:03

Հյուսիսային Կորեան փետրվարի 7-ին վաղ առավոտյան հեռահար հրթիռ է արձակել, որը միջուկային զենքին առնչվող մտահոգությունների տեղիք է տվել հարևան երկրներում և Վաշինգտոնում: Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, թե երկրի նախագահ Քիմ Յոնգ ՈՒնի հրամանով արձակված հրթիռը «լիակատար հաջողությամբ» ուղեծիր է հասցրել կորեական արբանյակը: Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները, մինչդեռ, հայտարարել են, որ իրականում տեղի է ունեցել բալիստիկ հրթիռի փորձարկում, որը միջուկային մարտագլխիկ տեղափոխելու հնարավորություն ունի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի քանի բանաձևերով արգելել է Հյուսիսային Կորեային նման փորձեր անցկացնել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է հրթիռի արձակումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի խնդրանքով արտակարգ նիստ է հրավիրել՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների կիրառման խնդիրը: Հունվարին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի փորձարկման մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ‪‎ԿԺԴՀ‬-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ‪ՄԱԿ‬-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ