ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Փոխում են թաշկինակի պես

Փոխում են թաշկինակի պես
12.02.2016 | 00:19

Ինչ ուզում եք ասեք, նախարար լինելը հեշտ գործ չէ մեր երկրում, որտեղ կառավարության կազմը փոխում են «թաշկինակի պես»։ Երկու տարի էլ չի անցել, ինչ ձևավորվեց նախարարների կաբինետը, իսկ այսօր նախարարափոխության ցավը պատել է իշխանությանը։ Թվում էր, կադրային փոփոխություններ մինչև 2017-ը չպետք է լինեին, համենայն դեպս, առողջ տրամաբանությունը դա էր թելադրում։ 2016-ին պետք է ընդունվի ընտրական նոր օրենսգիրքը, ինչի հիման վրա 2017-ին պետք է կայանան խորհրդարանական ընտրությունները, որից հետո՝ 2018-ին, նախագահական ընտրությունները։ Ասել, թե նախարարափոխության նպատակն էս գլխից ԱԺ ընտրությունները կանոնակարգելն ու իրենց ուզած տարբերակով ԱԺ նախագահ ընտրելն է, այնքան էլ ճիշտ չի լինի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում միջին չինովնիկից մինչև բարձրաստիճան պաշտոնյա կամ քաղաքական գործիչ, անկախ նրանից, թե ով ում մարդն է, յուրաքանչյուրն իր տեղը պահելու համար հլու-հնազանդ կատարում է այն հրահանգները, որոնք իջեցվում են ամենավերևից։ ՈՒրեմն, ո՞րն է խնդիրը, որ վերևներում որոշեցին «գետանցի ժամանակ ձիերը փոխել»։ Այս հարցը գլուխկոտրուկ է դարձել։ Այս պահին հստակ է մեկ բան՝ կազմը հաճախակի փոխելը չի կարող դրականորեն ազդել Հայաստանի վարկանիշի վրա։ Գաղտնիք չէ նաև, որ միջազգային քաղաքական դաշտը, այս առումով, կայունություն է սիրում։ Ի դեպ, կայունության կողմնակից է նաև ներդրումային տնտեսական դաշտը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ