ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սիրիայում ԻՊ-ից վտանգավոր խմբավորում է գործում

Սիրիայում ԻՊ-ից վտանգավոր խմբավորում է գործում
28.02.2016 | 16:03

Մինչդեռ ԱՄՆ-ը կենտրոնացրել է ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում, Սիրիայում առավել վտանգավոր խմբավորում է գործում` «Ջեբհաթ ան-Նուսրան», որի հեռահար նպատակն է պայքարել հենց ԱՄՆ-ի դեմ՝ կարծում են CNN-ի լրագրողները: ԻՊ-ի դեմ պայքարում առաջխաղացման արագությունը նույնը չէ, ինչ հաղթելը, իսկ ԱՄՆ-ն արդեն թակարդի մեջ է հայտնվել Իրաքում և Սիրիայում պայքարելիս, և այդ թակարդներից շատերը լարել է «Ալ-Քաիդան»: Ըստ հեռուստաալիքի լրագրողների` «Ջեբհաթ ան-Նուսրան», որ «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղն է, ավելի վտանգավոր է, քան ԻՊ-ը: Երկու խմբավորումները մեկ ընդհանուր նպատակ ունեն՝ համաշխարհային խալիֆայություն ստեղծելը, բայց տարբեր միջոցներ են կիրառում նպատակին հասնելու համար:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ