Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
29.02.2016 | 17:30

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, թե ազատազրկված լրագրողներին ազատ արձակելու Սահմանադրական դատարանի որոշումը չի հարգում, խորհրդարանում կռվի պատճառ է դարձել։ Սահմանադրական դատարանը վճռել էր ազատ արձակել ԻՊ-ին զենք մատակարարելու մասին բացահայտումներ արած «Ջումհուրիյեթի» երկու լրագրողներին, Էրդողանը նրանց դավաճան էր անվանել: Ծեծկռտուքը սկսվել է ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ու Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների միջև։ Պատգամավորներին բաժանել են ԺՀԿ-ից Բարըշ Յարքադաշն ու ԱԶԿ-ից Մեհմեդ Մեթիները։

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ