Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Շարմազանովը առանձնազրույց է ունեցել Նարիշկինի հետ

Շարմազանովը առանձնազրույց է ունեցել Նարիշկինի հետ
11.03.2016 | 23:51

ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը առանձնազրույց է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Նրանք քննարկել են ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեությունը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ-ի շրջանակում հետագա աշխատանքներին և վերահաստատել համատեղ աշխատանքի կարևորությունը: Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի գործընկերների հետ լուրջ գործակցությամբ՝ ի շահ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, պետությունների պաշտպանունակության մակարդակի բարձրացման, նոր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ-ի ներուժի ամրապնդման:
Նարիշկինը բարձր է գնահատել Շարմազանովի ներդրումը ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքներում: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով։

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ