Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Թուրքիան խախտում է Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունը

Թուրքիան խախտում է Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունը
17.03.2016 | 10:26

Թուրքիան խախտում է հարևան Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, դա սարսափելի է, երբ ինչ-որ բան է տեղի ունենում ներքին հակամարտությունների շրջանակներում: Բայց պակաս լուրջ չեն դեպքերը, երբ նման բան է տեղի ունենում այլ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման հետ»,- կարծում է Լավրովը: «Ցավոք, Թուրքիան կա նաև այդ կոնտեքստում: Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում Իրաքի տարածքում թուրքական զինված ուժերի գործողությունների ժամանակ, ինչ է տեղի ունենում թուրքական տարածքից Սիրիայում քրդական ապստամբության դիրքերը գնդակոծելու ժամանակ»,- հավելել է նա: Լավրովը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են Սիրիայում ճգնաժամի կարգավորման ջանքերը։

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ