ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
18.03.2016 | 00:56

...թե «Քաղաքացիական պայմանագրի» համար աշխարհաքաղաքական կողմնորոշման «իքս» ժամը հասունացել է։ Նիկոլ Փաշինյանը, ով մինչ այդ հայտնվում էր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան միջոցառումների առաջին շարքերում, «ընկերություն» անում ռուսոֆիլ «Ալյանսի» ու նրա լիդերի հետ, այժմ արդեն, երբ պառակտման շեմին են հայաստանյան արևմտամետ ուժերը, և մեկը մյուսի նկատմամբ ահավոր «լիչնիյ նեպրիյազն» ունի, Նիկոլենք բռնել են բացահայտ արևմտամետ ուժ դառնալու ճանապարհը, որպեսզի Արևմուտքը թե ֆինանսական, թե մնացյալ «խաղադրույքները» դնի իրենց վրա։ Սա ՔՊ-ին անհրաժեշտ է, առաջին հերթին, Հրազդանի ընտրություններում, մի քանի անգամ այդ ընտրություններում պարտված Սասուն Միքայելյանի հաղթանակն ապահովելու համար, որպես խորհրդարանական ընտրությունների լուրջ փորձաքար: Ասում են նաև, թե Հրազդանի ընտրություններում Նիկոլենք կիրառելու են նաև լրջագույն արևմտյան քաղտեխնոլոգիաներ` վերջնականապես հիասթափեցնելով իրենց ռուս «պարտնյորներին», որոնք հենց ամենասկզբից էլ չէին հավատում Նիկոլենց ռուսասիրությանը` հաշվի առնելով համակիրների հակապուտինյան մեծ ակտիվությունը:

Դիտվել է՝ 3802

Մեկնաբանություններ