Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Ես երիտասարդ չեմ»

«Ես երիտասարդ չեմ»
01.04.2016 | 12:10

Առաջիկայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը բավական մեծ թվով ֆուտբոլիստների համար կդառնա մարզական կարիերայի ավարտ եթե ոչ ակումբային, գոնե հավաքականի մակարդակով: Հայտնի է արդեն առաջին «ծիծեռնակներից» մեկը: Sky Sport-ը մասնավորապես անդրադարձել է Չեխիայի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» հանրահայտ դարպասապահ Պետեր Չեխին՝ մեջբերելով. «Կլրանա իմ երեսունչորս տարին, և ես իրոք մտածում եմ հավաքականում կարիերաս ավարտելու մասին: Կարծում եմ՝ կյանքիս տասնչորս տարիների այս փուլը մոտ է ավարտին: Վաղ է հաստատ խոսելը, սակայն պետք է գիտակցել, որ ես երիտասարդ չեմ: Եվրոպայի առաջնությունից հետո մտածելու շատ բան կունենամ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ