ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ Դաղստանում

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին՝ Դաղստանում
05.04.2016 | 16:38

Ադրբեջանի հյուսիսային սահմանին՝ Դաղստանում ապրիլի 4-ին տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Զվեզդա» հեռուստառադիոնկերությունը։

Ինչպես հաղորդում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվում են «Դալնի» պոլիգոնում, մասնակցում է մոտ 1000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա։
Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունից՝ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները պետք է հակադարձեն ռազմական տեխնիկայի շարասյան վրա պայմանական հակառակորդի առաջնային ջոկատի հարձակմանը, պաշտպանական դիրք գրավեն և վարեն նշված շրջանի պաշտպանությունը։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը։

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ