ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գնդակը քաջին է գտնում

Գնդակը քաջին է գտնում
08.04.2016 | 00:36

«Իրատեսի» այսօրվա համարը լույս տեսավ առանց մարզական էջի: Պատճառը սոսկալի է ու ողբերգական:
Հնգօրյա պատերազմի մահաբեր շունչը մեր թերթի մարզական մեկնաբան, արձակագիր և հրապարակախոս Մարտին Հուրիխանյանի քրոջ՝ տիկին Աննայի դուռն էր ծեծել՝ գուժելով ավագ թոռան՝ ժամկետային զինծառայող, 19-ամյա գյումրեցի, շարքային ՎԻԿՏՈՐ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻ նահատակության բոթը: Թշնամու դեմ աննահանջ կանգնած քաջազուն հայորդին ընկել էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ազատագրման մարտում:
Բռնցքամարտիկ էր մեր տղան, պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մարզական փայլուն կարիերայի խոստումնալից հեռանկարով: Ավաղ: Գնդակը քաջին է գտնում:
Ի խորոց սրտի ցավակցում ենք Մարտին Հուրիխանյանին, Վիկտորի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: Ձեր անսփոփ վիշտը բոլորիս վիշտն է, ձեր անմխիթար ցավը՝ մեր ցավը:
Հավերժ հիշատակ քեզ, առյուծասիրտ հայ զինվոր:

Դիտվել է՝ 3079

Մեկնաբանություններ