Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ալիև՝ մարդասպան», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան»՝ բողոքի ցույց Բեռլինում

«Ալիև՝ մարդասպան», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան»՝ բողոքի ցույց Բեռլինում
08.04.2016 | 23:40

Բեռլինում արտգործնախարարության շենքի դիմաց ապրիլի 8-ին հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել: «Ալիև` մարդասպան», «Խաղաղություն Ղարաբաղում», «Մենք սիրում ենք Ղարաբաղը, իսկ դուք միայն պատերազմը», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան», «Գերմանիա, արթնացիր» ցուցապաստառներով նրանք կոչ են արել քաղաքակիրթ աշխարհին և Գերմանիային համարժեք արձագանքել և սաստել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Հայերը Գերմանիայի տարբեր քաղաքներից եկել են մասնակցելու ցույցին: Նրանք թռուցիկներ են բաժանել անցորդներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի քրիստոնյա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի զինվորականների վայրագությունների վրա և պահանջել չլռել, նամակ է հանձնվել Գերմանիայի արտգործնախարարին, որում գերմանաբնակ հայերը պահանջում են, որ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցվի, Ղարաբաղի ժողովրդի իրավունքների խնդիրն է բարձրաձայնվում՝ որ ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, այնպես էլ արցախցին իրավունք ունի ապրելու իր պատմական հայրենիքում: Ակցիայից հետո ցուցարարները երթով շարժվել են Բունդեստագ:

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ