Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
12.04.2016 | 17:11

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: Հանդիպմանը, որին ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ