Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԼՂ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին

ԼՂ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին
13.04.2016 | 23:33

Ադրբեջանը տեղեկություն է հաղորդել անհայտ կորած հայ զինվորի մասին: «Կարմիր խաչն է մեզ փոխանցել լուրը, բանակցություններ ենք վարում, որ կարողանանք տեղափոխել զինվորի մարմինը»՝ ասել է Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը։ Ապրիլի 10-ին ադրբեջանական կողմը Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին հանձնեց 18 զոհված զինծառայողի մարմին։ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը, սակայն, հաղորդեց, որ մեկ հոգու ճակատագիր շարունակում է մնալ անհայտ:

Դիտվել է՝ 2242

Մեկնաբանություններ