Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կառավարությունը կհանձնարարի քննարկել և ստորագրել ռուսական զենքի մատակարարման պայմանագրերը

Կառավարությունը կհանձնարարի քննարկել և ստորագրել ռուսական զենքի մատակարարման պայմանագրերը
13.04.2016 | 23:36

ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու որոշման նախագիծը: Ֆինանսների նախարարին հանձնարարվում է իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը և Ռուսաստանի համապատասխան մարմինների, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ընկերության հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: Անցյալ տարվա հունիսի 26-ին ստորագրված համաձայնագրով ռուսական կողմի տրամադրած 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկով Հայաստանը սպառազինություն է ձեռք բերելու Ռուսաստանից:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ