Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սեյրան Օհանյանը Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ

Սեյրան Օհանյանը Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ
14.04.2016 | 23:46

Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը:

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ