ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ԵԽԽՎ պատվիրակները Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև են ընդունել

ԵԽԽՎ պատվիրակները Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև են ընդունել
21.04.2016 | 10:44

ԵԽԽՎ պատվիրակները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հռչակագիր են ընդունել: ԵԽԽՎ 44 պատգամավորների ստորագրած փաստաթղթում նշվում է. «Վստահ լինելով, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն հաստատում է իր մշտական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միջազգայնորեն համաձայնեցված բանակցային միակ ձևաչափին՝ հակամարտության երկարաժամկետ և արդարացի լուծում գտնելու համար: Այդ պատճառով մենք կոչ ենք անում հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց մանդատը չձախողելու և բանակցությունները չբարդացնելու մասին մշտական կոչերը:
Մենք կողմերին կոչ ենք անում վճռական քայլեր ձեռնարկել և անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել՝ համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջարկների հիման վրա համաձայնագրի ստորագրման հասնելու համար, որոնք արտահայտված են 2009 թվականից սկսած այդ երկրների ղեկավարների մակարդակով արված հինգ հայտարարություններում: Մենք կիսում են հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապված անհանգստությունը: Ծանր զինտեխնիկայի կիրառումն անընդունելի է և լուրջ սպառնալիք է խաղաղ բնակչության համար: Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի շուրջ վստահություն ձևավորելու միջոցների մասին Մինսկի խմբի համանախագահների մի շարք այլ առաջարկները կնպաստեն լարվածության նվազմանն ու խաղաղ բանակցությունների առաջընթացի համար ավելի բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»:

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ