Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Օհանյանը Իրանի դեսպանին ներկայացրել է իրավիճակը Ղարաբաղի շուրջ

Օհանյանը Իրանի դեսպանին ներկայացրել է իրավիճակը Ղարաբաղի շուրջ
05.05.2016 | 00:43

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն է ներկայացրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդունելով Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Օհանյանը խոսել է վերջին օրերին հակառակորդի ագրեսիվ և նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերի մասին: Դեսպանը իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ:


Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Օհանյանը տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն: Սաջադին, ի թիվս այլ ոլորտների, կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ