Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հստակեցումները՝ վերջին տուրում

Հստակեցումները՝ վերջին տուրում
09.05.2016 | 19:15

Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում ամենամեծ անակնկալի հեղինակը դարձավ արդեն իսկ լա լիգան լքած «Լևանտեն»՝ իր հետ խորտակելով «Աթլետիկոյի» չեմպիոնական հույսերը՝ 2:1: «Էսպանյոլին» 5:0 հաշվով հաղթած «Բարսելոնն» ու «Վալենսիային» պարտության մատնած «Ռեալը» վերջին տուրում (հեռակա մրցավեճում) պատասխան կտան, թե ով է լինելու Իսպանիայի 2016թ. թիվ մեկ թիմը: Կատարյալ ապահովության համար «արքայականին» մեկ միավորով գերազանցող «Բարսելոնին» անհրաժեշտ է միայն ու միայն հաղթանակ: Ի դեպ՝ երկրորդ տեղի համար մրցավեճում հաղթանակ է անհրաժեշտ նաև «Ռեալին», որն ընդամենը երկու միավորի առավելություն ունի «Աթլետիկոյի» նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ