Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Լևոն Մնացականյանը վստահ է՝ լարվածությունը չի աճի

Լևոն Մնացականյանը վստահ է՝ լարվածությունը չի աճի
10.05.2016 | 01:34

Ադրբեջանցիները, ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի, «պաշտպանվում են, վախի մթնոլորտ է իրենց մոտ»: Ընդհանուր իրավիճակը վերահսկվում է, զորքերի մարտական պատրաստականության վիճակը համապատասխան մակարդակի վրա է, սահմանները ամուր են և հուսալի` Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Հարցին, թե ադրբեջանցիները զորքեր կուտակո՞ւմ են էլի, նա արձագանքեց․ «Պարզ է, որ կկուտակեն, մենք էլ կցրենք»: Նա կարծում է, որ լարվածությունը չի աճելու, նվազման միտում կա: Ադրբեջանցիները հիմա պաշտպանվում են։ «Վախի մթնոլորտ է իրենց մոտ: Էդքանը կարող եմ ասեմ, որ էսօր մեր զորքերը գտնվում են համապատասխան աստիճանի, որ պետք լինի՝ պատասխան տալու»:
«Այս օրերին շատ է խոսվում զիջումների մասին: Ո՞րն է Արցախի համար ընդունելի զիջումների սահմանը» հարցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը արձագանքեց. «Զիջում չկա, ոչ մեկը զիջումների մասին չի խոստացել, համենայն դեպս՝ ես դրա մասին չեմ լսել»: Հարցը՝ «Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը ի՞նչ կտա այս պահին, ժամանա՞կն է այդ քայլը կատարելու», Լևոն Մնացականյանը խորհուրդ տվեց իրեն չուղղել. «Բերեք ես ռազմական մասով ձեր հարցերին պատասխանեմ, քաղաքական մասերով համապատասխան պատասխանատուներին տվեք»:

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ