ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ. «Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ. «Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»
12.05.2016 | 23:02

ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ վերջին բռնությունների ֆոնին ու շփման գծում լարվածությունը անհապաղ նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:

«Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են կազմակերպել հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման համար»,- հայտարարում են դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա):


Նրանք շեշտում են՝ բանակցությունները չեն կարող հաջողությամբ պսակվել, եթե բռնությունները շարունակվեն, և խաղաղություն չի հաստատվի առանց բանակցային գործընթացի: «Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարում են նրանք:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ