«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Համանախագահների հայտարարությունը հիշեցնում է Սերժ Սարգսյանի մեսիջները»

«Համանախագահների հայտարարությունը հիշեցնում է Սերժ Սարգսյանի մեսիջները»
12.05.2016 | 23:25

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը եւ ներկայացված առաջարկները հիմնականում համահունչ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի սկզբին հնչեցրած դիրքորոշումներին ՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագհների հայտարարությանը:

«Ծանոթացել եմ համանախագահների հայտարարությանն ու առաջարկությանը՝ կապված Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հետ: Իհարկե, պաշտոնապես Հայաստանն իր դիրքորոշումը կարտահայտի, բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ ուսումնասիրելով այդ հայտարարության բառապաշարն ու արտահայտած մտքերը, շատ դրական եմ գնահատում»,-ասել է Շարմազանովը:
Նրա խոսքով, համանախագահների բառապաշարը եւ մտքերը հիշեցնում են ապրիլի սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեսիջները: «Նրանք խոսում են հրադադարի ռեժիմի ամրապնդման, վստահության միջոցներ ձեռքբերելու ուղիներ փնտրելու, բանակցային գործընթացը վերականգնելու մասին: Սա այն բառապաշարն է եւ մեսիջներն են, որոնց մասին խոսել է Սերժ Սարգսյանը, ինչը նշանակում է ՀՀ նախագահի մեսիջները ըմբռնում են գտել համանախագահների կողմից»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:


«Երկրորդ՝ այն գործիչների ու վերլուծաբանների հայտարարությունները, որոնք հոռետեսորեն էին մոտենում Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ նշելով, թե նա կոշտացրել է իր դիրքորոշումը, եւ դա ընկալում չի գտնի միջազգային միջնորդների կողմից, հօդս ցնդեցին: Սերժ Սարգսյանի հստակ դիրքորոշումների արդյունքում Մինսկի խմբի համանախագահներն անում են առաջարկներ, որոնք բառացիորեն հիշեցնում են Սերժ Սարգսյանի դիրքորոշումները»,-ընդգծեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ