Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Գոնե զինվորներին չխաբեն

Գոնե զինվորներին չխաբեն
17.05.2016 | 21:28

Հետպատերազմական այս օրերին շատ բան ջրի երես դուրս եկավ, ու շատերի դիմակը պատռվեց: Պատերազմը, կարծես, լակմուսի թուղթ եղավ շատ երևույթների համար: Մինչ սահմանին զինվորը կյանքի գնով խաղաղություն է պարտադրում հակառակորդին, թիկունքում ոմանք վիրտուալ հարթությունում հասնում են Բաքու, ճոռոմ-ճոռոմ դատարկաբանում ազգի անունից: Օրերս մի տհաճ պատմություն ներկայացրին պատգամավորներից մեկի մասին, ով ռազմական գործողություններից հետո գնացել է շփման գիծ: Սահմանում կանգնած որոշ զինվորներ քնապարկ չեն ունեցել, նա էլ խոստացել է Երևան հասնելով անմիջապես մի փոքր «խմբաքանակ» ուղարկել:


Անցնում է մի շաբաթ, զանգահարում են հիշյալ պատգամավորին ու տեղեկացնում, որ Ղարաբաղ գնացող խումբ կա, և դիրքերից ասել են, որ ինքը պետք է քնապարկեր ուղարկեր: Երեսփոխանն իրեն հատուկ «թռնող-քցող» հոգեբանությամբ, կեղծ զարմանքով հակադարձում է. «Ո՞վ է ասում, որ ես նման բան եմ խոստացել: ՈՒղղակի ես ասել եմ, որ այդ մասին կփոխանցեմ Բակո Սահակյանին»: Փաստորեն, այս պատգամավորի «մեծահոգությունը» սահման չունի: Ոչինչ, որ ինքը խաբել-թռել է, կարևորը՝ այդ մասին տեղեկացրել է Ղարաբաղի նախագահին: Կարելի է մտածել, թե վերջինս էլ այդ մասին չգիտեր:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ