Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԱՄՆ-ը որոշել է ավելի ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման մեջ

ԱՄՆ-ը որոշել է ավելի ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման մեջ
20.05.2016 | 11:04

Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը եղել է բավական հաջող և, որովհետև մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը որոշել է ավելի ակտիվ դեր խաղալ հակամարտության կարգավորման մեջ. «Ապրիլի սկզբին գրանցված լարվածության էսկալացիայից հետո հրադադար ձեռք բերվեց Վլադիմիր Պուտինի ու նրա պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անգամ հանդես չեկավ հայտարարությամբ, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը շատ թույլ էր»: Բրայզայի խոսքերով՝ հանդիպումը կհանգեցնի հակամարտության բազմակողմ կարգավորման իրական քննարկումների՝ Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա, սակայն կպահանջվի ժամանակ, և հնարավոր է՝ նախագահների ևս մեկ հանդիպում:


«Վիեննայի հանդիպումից հետո պետք չէ ակնկալել հակամարտության կարգավորման մեջ կտրուկ բեկում: Սակայն հանդիպումը կհանգեցնի դրական բազում փոփոխությունների, և որ գլխավորն է, այն նշանավորվեց ԱՄՆ-ի առավել ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Բրայզան:

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ