Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հանգուցային հաշիվ

Հանգուցային հաշիվ
10.06.2016 | 09:21

Ամերիկայի գավաթի խաղարկությունում Բրազիլիայի ընտրանին 7:1 խոշոր հաշվով առավելության հասավ Հայիթիի հավաքականի նկատմամբ: Աշխարհի հնգակի չեմպիոնների կազմում հեթ տրիկի հեղինակ է դարձել Ֆիլիպե Կոուտինիոն: Հետաքրքրական է, որ այս նույն հաշվով բրազիլացիները աշխարհի վերջին առաջնության կիսաեզրափակչում պարտություն կրեցին գերմանացիներից: Սակայն 7:1 հաշիվը շատ ավելի հատկանշական է մեկ այլ առումով: Նշենք, որ սա Հայիթիի ընտրանու առաջին գոլն էր (Ջեյմս Մարսլին) Ամերիկայի գավաթի խաղարկություններում: Ստացվում է՝ ոնց էլ վերցնես, գերմանացիների թե հայիթցիների հետ խաղ, բրազիլացիները կամա թե ակամա պատմության հիշարժան էջ են դառնում նաև այս 7:1 հաշվով:


Խմբայինի մեկ այլ հանդիպումում Պերուի ընտրանին չկարողացավ կոտրել էկվադորցիների դիմադրությունը, թեպետ խաղը շահում էր 2:0 հաշվով (2:2): Սա էապես բարդացրեց ինկերի հետնորդների վիճակը, քանի որ վերջին խաղում նրանց հակառակորդն է լինելու Բրազիլիայի ընտրանին, իսկ էկվադորցիներն ուժերը չափելու են ակնհայտորեն թույլ հայիթցիների հետ: Միաժամանակ նշենք, որ փլեյ օֆում հանդես գալու իրավունքը նվաճած միակ թիմն առայժմ մնում է Կոլումբիայի ընտրանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ