Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Իսպանիայի ընտրանին սկսեց հաղթանակով

Իսպանիայի ընտրանին սկսեց հաղթանակով
13.06.2016 | 20:01

Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի ընտրանին իր հանդիպումները սկսեց հաղթանակով: Չնայած չեխերի կատաղի դիմադրությանը՝ այնուամենայնիվ Եվրոպայի գործող չեմպիոնին հաջողվեց մրցակցի դիմադրությունը կոտրել: Հանդիպման միակ գոլի հեղինակը Ժերար Պիկեն է, իսկ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անդրես Ինիեստան: Հենց նա էլ եղել է գոլային փոխանցման հեղինակը:


Այսօր ֆուտբոլասերին սպասվում է ևս երկու դիմակության դիտում: Առաջինում կմրցեն Իռլանդիայի ու Շվեդիայի, երկրորդում՝ Բելգիայի ու Իտալիայի ընտրանիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ