Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հանգուցալուծումը մոտ է

Հանգուցալուծումը մոտ է
17.06.2016 | 10:38

L’Equipe-ի տեղեկացմամբ՝ «Պարի Սեն Ժերմենը» նախնական համաձայնության է եկել իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզիչ ՈՒնայ Էմերիի հետ` թիմի ղեկավարումը ստանձնելու խնդրի շուրջ: Բոլոր հարցերը կհստակեցվեն արդեն իսկ գալիք շաբաթ, այդ թվում՝ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լորան Բլանի հրաժարականի առնչությամբ: Ինչ վերաբերում է «Սևիլիայի» նոր գլխավոր մարզչի թեկնածությանը, նկատի ունենալով Էմերիի հեռանալու հեռանկարը, ակումբի ղեկավարությունը վաղապես էր սկսել բանակցությունները Չիլիի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ:
Փոփոխություններ են սպասվում նաև իտալական «Լացիոյի» մարզչական շտաբում: Ֆրանսիական «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մարսելո Բիելսայի հետ երկու տարով կնքվող պայմանագրի մանրամասները համաձայնեցված են, մնում է, որ կողմերն իրենց ստորագրություններով գործարքի իրավական կողմը հաստատեն: Արգենտինացին ստանալու է վեց միլիոն եվրո՝ տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր «Լացիոյի» ղեկավարության ու Անդրե Վիլաշ-Բոյաշի միջև ընթացող բանակցությունների մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ