ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
06.07.2016 | 16:19

Հուլիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:


ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ