Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գայթակղում են

Գայթակղում են
11.07.2016 | 17:40

Համաշխարհային ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկին՝ Իտալիայի ազգային հավաքականի ու «Յուվենտուսի» քսանիննամյա Լեոնարդո Բոնուչիին, ձեռք բերելու համար, տեղեկացնում է իտալական La Gazzetta dello Sport-ը, անգլիական «Մանչեստր Սիթին» վաթսուն միլիոնանոց առաջարկ է անում թուրինյան ակումբին, համաձայն որի ֆուտբոլիստին պատրաստ է տարեկան վճարել ութ միլիոն եվրո աշխատավարձ:

Պայմանագիրը նախատեսվում է կնքել հինգ տարի ժամանակով: Բոնուչիի հետ կապված՝ սա մանչեստրյան ակումբի երկրորդ նմամանատիպ փորձն է: Ավելի վաղ «քաղաքաբնակներն» առաջարկում էին քառասունհինգ միլիոն եվրո ու ստացել մերժում: Տեղեկացնենք, որ թուրինյան ակումբում Բոնուչին տարեկան ստանում է 3,7 միլիոն եվրո աշխատավարձ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ