Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Տպավորությունը գերազանց է

Տպավորությունը գերազանց է
19.07.2016 | 09:16

Հուլիսի 16-ին կայացած խաղով «Մանչեստր Յունայթեդի» կազմում նորամուտը նշեց հայկական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: «ՈՒիգանի» հետ հաղթական խաղում (2:0) մեր մարզիկը խաղադաշտում է եղել ընդամենը քառասունհինգ րոպե, սակայն դա էլ բավական է եղել հիացական տպավորություն թողնելու համար: Բերենք թվիթերյան օգտատերերից մի քանիսի կարծիքը. «Դիտեցինք առաջին խաղակեսը, Մխիթարյանը փառահեղ խաղացողի տպավորություն թողեց»։ «Գերազանց խաղ է ցուցադրում «Մանչեստր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, Բային ու Մխիթարյանը հիանալի նորամուտ ունեցան», «Հենրիխ Մխիթարյանն արդեն իսկ «Մանչեստր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է, նա պարզապես «անցնում» էր մնացած կիսապաշտպանների վրայով», «Գրողը տանի, Մխիթարյանը զարմանալի է, այնպե՜ս եմ հետևելու նրա առաջին մրցաշրջանին», «Հիանալի խաղ էր այսօր, ինչպիսի՜ ֆուտբոլիստ է Հենրիխ Մխիթարյանը»:

Տեղեկացնենք, որ մեր ֆուտբոլիստի նորամուտի խաղում Ժոզե Մոուրինյոն նրա ուժերը փորձարկել է ենթահարձակվողի դիրքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ