Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը»

Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը»
16.09.2016 | 20:08

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանում» կկայանա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված «Մշո գիրքը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը հանրությանը կներկայացնի այդ նպատակով Իտալիայից Հայաստան ժամանած հեղինակը՝ արձակագիր, հնագետ Անտոնիա Արսլանը:

«Մշո գիրքը» գեղարվեստական երանգավորմամբ հյուսված է «Մշո ճառընտիրը» ձեռագիր մատյանի փրկության, տարագիր գերդաստանների պատմության շուրջ և անդրադառնում է մշակությաին ցեղասպանությանը: Վեպն իտալերենից թարգմանել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Գիրքը լույս է ընծայվել «Զանգակ» հրատարակչության կողմից և նվիրվել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:


Անտոնիա Արսլանը Պադովայի համալսարանի պրոֆեսոր է և բազմաթիվ նորարարական ուսումնասիրությունների հեղինակ: Վերջին տարիներին վերագտնելով իր հայկական ինքնությունը՝ Ա. Արսլանը 2004 թվականին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը նրան բերեց համաշխարհային ճանաչում, թարգմանվեց 20 լեզուներով, և որի հիման վրա Տավիանի եղբայրները նկարահանեցին համանուն ֆիլմը: 2012 թվականին ՀՀ նախագահի կողմից Անտոնիա Արսլանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալը՝ մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:
Ա. Արսլանի «Մշո գիրքը» վեպի շնորհանդեսին՝ «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» խորագրով զեկույցով հանդես կգա պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Միջոցառմանը ելույթ կունենա Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը:

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ