ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԱՄՆ Կապիտոլիումում նշել են Հայաստանի անկախության տոնը

ԱՄՆ Կապիտոլիումում նշել են Հայաստանի անկախության տոնը
22.09.2016 | 14:21

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Կապիտոլիումում մասնակցել են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված արարողությանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը:
Ամերիկացի օրենսդիրները ջերմորեն շնորհավորել են Հայաստանին քառորդդարյա անկախության առթիվ` խոստանալով շարունակական համագործակցություն հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման, Արցախի անկախության գործընթացին աջակցելու և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում:
Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և առաջարկել է օրենսդիրներից յուրաքանչյուրին իր ողջույնի խոսքն ասել պատմական իրադարձության վերաբերյալ:


Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը մեծապես կարևորել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի անկախության ձեռքբերման և կայացման գործում: Նա ընդգծել է հայ ժողովրդի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում` հիշեցնելով, որ Երևանն ու Ստեփանակերտը կողմ են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Ռոյս-Էնգել առաջարկին: Համբարյանը հիշեցրել է նաև միջազգային խաղաղարար առաքելության ոլորտում Հայաստանի ունեցած մասնակցության, միջուկային անվտանգության մարտահրավերների հարցով ԱՄՆ հետ համագործակցության, սիրիական ճգնաժամում Հայաստանի առաջնորդության մասին:

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ