Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վահե Էնֆիաջյանը չի բացառում Ծառուկյանի վերադարձը

Վահե Էնֆիաջյանը չի բացառում Ծառուկյանի վերադարձը
05.10.2016 | 13:28

«Քաղաքականությունում երբեք և ոչինչ չի կարելի բացառել»,- ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսպես է պատասխանել «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ համագումարում հայտարարվի Ծառուկյանի վերադարձի մասին։

Ծառուկյանի վերադարձի դեպքում ինչո՞վ է զբաղվելու կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հարցին Էնֆիաջյանը պատասխանել է, որ եթե նման իրավիճակ լինի, իրենք միասնական կգտնեն լավագույն լուծումը։ ԲՀԿ-ի համագումարի օրը դեռևս հայտնի չէ։

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ