ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տեղի կունենա պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակի պրեմիերան

Տեղի կունենա պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակի պրեմիերան
13.10.2016 | 14:30

Հոկտեմբերի 14–ին, ժամը 14:00-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնի փոքր դահլիճում տեղի կունենա պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Վանայ լիճին...» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Երգը ներկայացնում է հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ և, ըստ էության, զրույց է Վանա լճի հետ։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը։

Ստեղծագործության նյութը հոգեհարազատ է յուրաքանչյուր հայի՝ անկախ այն բանից, թե որտեղ է նա բնակվում՝ Հայաստանում, ներկայիս Թուրքիայում, թե՝ այլուր։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ