Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Բարոյականությունից խոսելու իրավունք ունի միայն նա, ով անձա՛մբ գիտե, թե ինչ է անբարոյականությունը»

«Բարոյականությունից խոսելու իրավունք ունի միայն նա, ով անձա՛մբ գիտե, թե ինչ է անբարոյականությունը»
18.10.2016 | 01:29

Բարոյականությունից խոսելու իրավունք ունի միայն նա, ով անձա՛մբ գիտե, թե ինչ է անբարոյականությունը:

Ես հրաժեշտ տվեցի ամենայնին և հեռացա իմ մեջ, և ամենայնը այնտեղ սպասում էր ինձ:


Տգետը աքլորի ձու փնտրի` կգտնի:

Պետք է հզոր լինենք ուրիշ բաներով և ոչ թե ուրիշի բաներով:

Ով ինչ վատ բան երևակայում է իմ մասին, ճիշտ չէ, որովհետև ես ավելի վատն եմ:

Էս տափակ մարդու գլուխն էլ է կլոր:


Մարդու թերություններին դիմանալն ավելի հեշտ է, քան առավելություններին:

Եթե կարծում ես, թե մեկի հետևը մտնելով աչքն էլ ես մտնում, սխալվում ես:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ